National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.10.2021
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 24

Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

Անուհետեւ քվեարկությամբ ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված Կառավարության հեղինակած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծերը:

«Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության տեքստը ներկայացրել է Տիգրան Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը որեւէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում: Նա շեշտել է, որ որեւէ խնդիր չեն տեսնում հայտարարության մեջ տեղ գտած Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, իրականացված պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին վերաբերող թեզերում եւ դրույթներում: Ավելին, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաեւ գործադիրն աշխատում են նշված հարցերի միջազգային հանրայնացման եւ առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Սակայն, ըստ Հայկ Կոնջորյանի, հայտարարության մեջ տեղ են գտել նաեւ անընդունելի ներքաղաքական բովանդակության ձեւակերպումներ: Հետեւաբար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը չի ընդունվել:

Խորհրդարանը շարունակել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների  առաջարկած ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձանագրել է, որ անհրաժեշտ է վերականգնել  համահայկական կարեւոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը, բացահայտել ապօրինությունները, անօրինականությունները՝ մեղավորներին ենթարկելով պատասխանատվության:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է քննիչ հանձնաժողովի գործառույթներին: Նա ընդգծել է, որ հանրությանը հետաքրքրող ցանկացած հարց դիտարկման, վերլուծությունների, ուշադրության ներքո է գտնվում:

Եզրափակիչ ելույթում Հայկ Մամիջանյանը նշել է, որ նպատակը իրենց ձայն տված քաղաքացիների հարցերի պատասխանները գտնելն է:

ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվել է: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am